18:24 | 19.04.12 | Նորություններ | 2998
Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր տեղեկացրել է, որ տեխնիկական պատճառներով ընկերության բաժանորդների մի մասը կարող է դժվարություններ ունենալ ձայնային ծառայություններից օգտվելիս:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խումբն անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում` խնդիրն արագ լուծելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը` ստեղծված անհարմարության համար», - ասված է հաղորդագրության մեջ: