09:32 | 16.03.12 | Նորություններ | 2051

Nokia-ն պլանշետային համակարգիչ կթողարկի

Երեւան/Մեդիամաքս/. Nokia-ն սեփական պլանշետային համակարգչի ստեղծման վրա է աշխատում: Այդ մասին Ֆինական Kauppalehti Optio ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ պատմել է Nokia-ի փոխնախագահ եւ գլխավոր կոնստրուկտոր Մարկո Ախտիսաարին:

Կոմերսանտը նշում է, որ անցյալ շաբաթվա վերջում DigiTimes պարբերականն` իր աղբյուրները վկայակոչելով, հայտնել էր, որ 10-դյույմանոց պլանշետը կարող է թողարկվել արդեն այս տարվա 4-րդ եռամսյակում եւ օժտված կլինի Qualcomm երկմիջուկային պրոցեսորով: 

Ամենայն հավանականությամբ, Nokia-ի պլանշետը Microsoft-ի Windows 8 հիմքի վրա կլինի, որի հետ Nokia ռազմավարական դաշինք կնքեց նախորդ տարի: