13:40 | 13.03.12 | Նորություններ | 2043

“Երեւան. XX դար” նախագիծը երիտասարդներին կփոխանցի մայրաքաղաքի շունչը եւ արժեքները, ասել է ԱրմենՏել-ի տնօրենը

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ի “Երեւան. XX դար” նախագիծը երիտասարդ երեւանցիներին կփոխանցի մայրաքաղաքի շունչը եւ արժեքները, այսօր Երեւանում ասել է “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

 “Նախագծի նպատակն է  նախ եւ առաջ ներկայացնել քաղաքի միջավայրը` համալիր մոտեցում ցուցաբերելով յուրաքանչուր “հերոսին”,- նախագծի գործարկմանն ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:  

Նա նշել է, որ կայքում լուսանկարների, տեսանյութերի տեղադրումն իրականցվել է հեղինակային իրավունքների խստիվ պահպանմամբ:

Այսօր նախագծի շրջանակներում ներկայացվել է առաջին հերոսը` Երեւանի Փակ Շուկան:

ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն կարեւորել է նախագծի գործարկումը` նշելով, որ այն թույլ է տալիս երիտասարդ սերնդի երեւանցիներին փոխանցել  XX դարի 40-80-ական թթ.-ի Երեւանի շունչը եւ արժեքները:

“Ուրախ եմ, որ մեր ընկերությունը հանդես է գալիս որպես այս նախագծի գլխավոր գործընկեր: Կարծում եմ, որ նախագիծը կնպաստի, որպեսզի մարդիկ ավելի մեծ սիրով վերաբերեն Երեւանին”,- ասել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրենը: