Երեւան/Մեդիամաքս/. Ucom-ը սկսում է ծառայություններ մատուցել Աջափնյակ համայնքում:
Ներտնային միացումները կսկսվեն մարտի երկրորդ կեսին: Ցանկացողները կարող են դիմում գրել Ucom-ի գրասենյակներում:
Ucom ընկերության ծառայություններն արդեն հասանելի են Երեւանի Կենտրոն, Դավթաշեն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Նոր Նորք և Շենգավիթ համայնքներում:
Հաջորդ համայնքը, որը կմիացվի Ucom ցանցին, Հարավ-Արևմտյան թաղամասն է:
Այստեղ Ucom–ը նախատեսում է ծառայություններ մատուցումը սկսել 2012թ. մայիս ամսից: