15:14 | 10.01.12 | Նորություններ | 2584

Դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 37,384,873 զանգ

Երեւան/Մեդիամաքս/. 2011թ. դեկտեմբերի 31-ին (մինչեւ կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 4,283,556 կարճ հաղորդագրություն, իսկ 2012 թ. հունվարի 1-ին` 3,260,562-ը:

Դեկտեմբերի 31-ին` մինչեւ կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 18,131,557, իսկ 2012-ի հունվարի 1-ին` եւս 19,253,316 զանգ:

Ընդհանուր առմամբ 2011 թվականի դեկտեմբերի 31-ին եւ 2012թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 7,544,118 կարճ հաղորդագրություն եւ 37,384,873 զանգ:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 0.22 տոկոսով: