16:47 | 09.12.11 | Նորություններ | 2660

Orange-ը երկարացնում է ինտերնետի տոնական առաջարկի ժամկետը մինչեւ դեկտեմբերի 31-ը

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը երկարացնում է Ինտերնետ Հիմայի տոնական առաջարկի ժամկետը  մինչեւ դեկտեմբերի 31-ը:

Բաժանորդագրվելով Ինտերնետ Հիմա հատուկ սակագնային պլանին 12 ամսով (10,000 դրամ ամսավճարով)` բաժանորդները առաջին 12 ամիսների ընթացքում կստանան ամսական 25 ԳԲ գերարագ ինտերնետ, 40 հաղորդագրություն բոլոր ուղղություններով, ինչպես նաեւ նոր Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմ 1 դրամով:

Գերարագ ինտերնետը սպառելուց հետո բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից 512 Կբ/վ ներբեռնման եւ 256Կբ/վ վերբեռնման արագությամբ:

Առաջին տարվա ավարտից հետո բաժանորդները կսկսեն ստանալ ամսական 12 ԳԲ գերարագ ինտերնետի փաթեթ եւ կշարունակեն ստանալ բոլոր ուղղություններով ամսական 40 հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: