10:05 | 21.11.11 | Նորություններ | 1838

Windows Phone Marketplace ունի ավելի քան 40 հազ. հավելում

Երեւան/Մեդիամաքս/. Windows Phone Marketplace առցանց-խանութի առաջարկների ցանկը գերազանցել է 40 հազարը:

Ինչպես գրում է 3Dnews.ru-ն, սեպտեմբերին ինտերնետ-խանութի ծրագրերի թիվը կազմում էր 30 հազ., իսկ հոկտեմբերին` 35 հազ.: Ներկայումս , Windows Phone Marketplace  ինտերնետ-խանութի բովանդակությունն օրական համալրվում է 165 նոր ծրագրերով:

Վերջին 30 օրվա ընթացքում նորույթների ընդհանուր ծավալի 85%-ը կազմել են հավելումները, իսկ 15%-ը` խաղերը: Ծրագրերի 68%-ը կարելի է ներբեռնել անվճար, 23%` վճարովի եւ 9% վճարովի հավելումները տրամադրում են փորձնական տարբերակներով: