09:53 | 11.11.11 | Նորություններ | 2130

Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը National Instruments-ի հետ

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը National Instruments ընկերության հետ:

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ընդունելով ամերիկյան National Instruments ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդին:

Բարձր գնահատելով Հայաստանում National Instruments-ի իրականացրած ծրագրերը՝ վարչապետն ընդգծել է, որ վերջին շրջանում կապերը ամրապնդվել են:

Ջեյմս Թրուշարդը նշել է, որ տպավորված է ՏՏ ոլորտում Հայաստանի վարած քաղաքականությամբ: Նա ասել է, որ այն լուրջ ազդեցություն կարող է թողնել համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի դերակատարության բարձրացման գործում:

Կողմերը քննարկել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում արդիական ճարտարագիտական ուսումնական
լաբորատորիաների հիմնմանը եւ դրանք բարձրակարգ սարքավորումներով համալրելուն, ինչպես նաեւ Գյումրու տեխնոպարկում National Instruments-ի հնարավոր գործունեությանը վերաբերող հարցեր: