09:54 | 06.09.11 | Նորություններ | 2374

Yandex-ը սկսել է ամբողջ աշխարհով մեկ սկսնակ թիմեր փնտրել

Երեւան/Մեդիամաքս/. Yandex-ը Startup Labs հիմնադրամի հետ համատեղ գործարկում է ամբողջ աշխարհով մեկ տաղանդավոր սկսնակ թիմ գտնելու Challenges ծրագիրը:

Աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվելիք Startup Weekend-ի միջոցառումների մասնակիցների առջեւ կդրվեն մի քանի խնդիրներ, որոնք չեն պահանջում երկարատեւ մշակում: Սկսնակ թիմերը երկու օրվա ընթացքում կնախապատրաստեն ծրագրեր, որոնք այնուհետ կփոխանցվեն Yandex-ին` հետագա ուսումնասիրության նպատակով:

Մեկ-երեք ամիսների ընթացքում Challenges-ի լավագույն մասնակիցները Yandex-ի փորձագետների հետ համատեղ կաշխատեն իրենց հայտնագործության աշխատանքային նախատիպի ստեղծման վրա, որից հետո հաղթող թիմը կստանա $30 հազ., իսկ Yandex-ը` նախատիպի լիցենզիան: