16:49 | 20.05.11 | Նորություններ | 2704

Հայաստանը մասնակի զրկվել է ինտերնետից

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը մասնակի զրկվել է արտաքին ինտերնետից Fibernet ընկերության` Վրաստանի տարածքից ՀՀ մտնող մագիստրալային գծի վնասման հետեւանքով:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են Fibernet-ի տեխնիկական ծառայությունում, վթարը տեղի է ունեցել ՀՀ տարածքում, սակայն դրա ճշգրիտ վայրը դեռ հայտնի չէ:

“Ներկայումս մենք որոշում ենք վնասված հատվածը, որից հետո կարող ենք խոսել կապի վերականգնման ժամկետների մասին”,- ասել են ընկերությունում:

Fibernet-ը ՀՀ երեք մեծածախ ինտերնետ-օպերատորներից մեկն է, որն ունի առաջնային հասանելիություն միջազգային կապուղիներին: