09:59 | 13.04.11 | Նորություններ | 3494

Ցանցային պատրաստվածության ցուցանիշով Հայաստանը զիջել է իր դիրքերը 8 տեղով

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցանիշով աշխարհում 109-րդն է եւ նախորդ տարվա համեմատությամբ զիջել է իր դիրքերը 8 տեղով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, “Տնտեսություն եւ արժեքներ” հետազոտական կենտրոնը` որպես Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր Հայաստանում, ներկայացրել է “Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2010/11”-ի հիմնական արդյունքները: Վերջինս հրապարակվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից:

Այս տարի այն գնահատել է աշխարհում 138 տնտեսությունների ՏՏ մրցունակությունը:

Հայաստանը նահանջ է արձանագրվել ցուցանիշի բոլոր 3 բաղադրիչներում, որոնցից յուրաքանչյուրում Հայաստանի դիրքերը անկում են ապրել 6 տեղով:

Ադրբեջանը զեկույցում զբաղեցրել է 70-րդ տեղը, Վրաստանը` 98-րդ տեղը: