Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացնում է նոր` «Անձնական» հետվճարային սակագնային պլանը:
Ընկերությունից այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին, որ այն անհատներին եւ փոքր ձեռնարկություններին թույլ է տալիս լիովին վերահսկել ծախսերը:
10.000 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է.
- ամսական 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ;
- ամսական 200 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր;
- ամսական 200 SMS;
- ամսական 200 ՄԲ ինտերնետ