14:16 | 01.03.11 | Նորություններ | 3757

Այսուհետ iCON-ի ամսավճարը կարելի է վճարել TelCell-ի միջոցով

Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվանից iCON-ի ամսավճարը կարելի է վճարել TelCell համակարգի բոլոր տերմինալների միջոցով:

Ինչպես այսօր Մեդիամաքսին հայտնեցին iCON-ում, վճարումը կատարելու համար
TelCell տերմինալի համապատասխան բաժնում պետք է մուտքագրել iCON-ում հաշվի (պայմանագրի) 9 նիշանոց համարը:

“Խնդրում ենք հաշվի առնել, որ բոլոր բաժանորդների համար տվյալ ամսվա հաշիվը TelCell համակարգով հասանելի չի լինի մինչև ամսվա 2-րդ աշխատանքային օրը: Արդյունքում, ամսավճարը ժամանակին վճարելու և ծառայության ժամանակավոր դադարեցումից խուսափելու համար խնդրում ենք վճարել ծառայությունների դիմաց մինչև նախորդ ամսվա 30/31-ը (iCON GO! կանախավճարային փաթեթի բաժանորդների համար): Ինչ վերաբերում է հետվճարային բաժանորդներին, խնդրում ենք վճարում կատարել մինչև ամսվա 20-ը, անգամ եթե TelCell համակարգը դեռևս ցույց չի տալիս Ձեր պարտքը: Նաև կարող եք Ձեր պարտքը տեսնել` այցելելով մեր ինքնասպասարկման վեբ էջը` http://dwsc.gcn.icon.am/jsp/customer/Login.jsp: Եթե հաշիվը ապակտիվացված է, եւ վճարում եք TelCell համակարգի միջոցով, խնդրում ենք հաշվի առնել, որ հաշվի վերաակտիվացման մեր ավտոմատ գործընթացը կարող է տևել մինչև 4 ժամ վճարման պահից: Եթե ցանկանում եք, որ հաշիվն  ավելի կարճ ժամկետում ակտիվանա, խնդրում ենք զանգահարել մեր հաճախորդների սպասարկման կենտրոն, տրամադրել Ձեր մուտքանունը կամ պայմանագրի համարը, ինչպես նաև TelCell վճարման գործարքի համարը», - նշեցին iCON-ում: