11:41 | 09.02.11 | Նորություններ | 2962
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ից մինչեւ մարտի 8-ը բոլոր ցանկացողներն առանց տարիքային սահմանափակման կարող են ձեռք բերել «ԵՍ» կանխավճարային քարտը եւ խոսել սիրելիների հետ, ուղարկել SMS/MMS-հաղորդագրություններ եւ շփվել ինտերնետում մատչելի սակագներով:
«ՎիվաՍել-ՄՏՍ» ցանցում զանգերի արժեքը կազմում է 15 դրամ/րոպե, դեպի այլ բջջային եւ ֆիքսված ցանցեր` 35 դրամ/րոպե:
SMS-հաղորդագրության արժեքն է 10 դրամ:
Շարժական ինտերնետի սակագինը կազմում է 5 դրամ/ՄԲ: