16:35 | 30.09.10 | Նորություններ | 3371
Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է իրավաբանական անձանց մատուցվող “Ինտերնետ բոլորի համար” ծառայության սակագների նվազեցման մասին` 1 մեգաբայթը 90 դրամ նախկին 150 դրամի փոխարեն:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառությունում, “Ինտերնետ բոլորի համար” ծառայությունը հնարավորություն է ընձեռում միանալ ինտերնետ ցանցին անմիջապես հեռախոսի բրաուզերի միջոցով:
Մամուլի ծառայությունում նշել են, որ “Ինտերնետ բոլորի համար” ծառայությունը ակտիվացնելու վճար և ամսական բաժանորդավճար նախատեսված չեն:
Ծառայությունն ակտիվացնելու կամ ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է զանգահարել 0611 անվճար հեռախոսահամարին կամ այցելել Beeline սպասարկման եւ վաճառքի գրասենյակներ: