10:58 | 24.09.10 | Նորություններ | 3156
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հանդիսանում է Երեւանում ընթացող «Վերադարձ» դասական երաժշտական չորրորդ փառատոնի բացառիկ հովանավորը:
««Վերադարձ» անվան ընտրությունը խորհրդանշում է փառատոնի նպատակը` կա՞ արդյոք ավելի լավ բան, քան հայրենիք վերադառնալը: Փառատոնը կոչված է մեկ տանիքի ներքո համախմբելու հայազգի այն երաժիշտներին, ովքեր վերջին երկու տասնամյակների ընթացքում հեռացել էին հանրապետությունից», - ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: