«ՎիվաՍել-ՄՏՍ» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
11:10 | 23.09.10 | Նորություններ | 4283
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ “տվյալների փոխանցման ոլորտը շուտով բարձրացնելու ենք նոր հարթակի վրա”:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ռալֆ Յիրիկյանն այս մասին ասել է “Արմնյուզ” հեռուստաընկերության հետ հարցազրույցում:
“Այս տարի ականատես կլինենք չորրորդ սերնդի ցանցին (LTE/Long Term Evolution), որը հնարավորություն է տալիս հասնել ինտերնետի` 10-15 անգամ ավելի արագ ինտերնետի` ի տարբերություն երրորդ սերնդի ցանցի” – ասել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ղեկավարը:
“Մենք պետք է ետ չմնանք միջազգային շուկայի զարգացումներից, քանի որ Հայաստանն էլ կարող է ունենալ ամենանորարար տեխնոլոգիաները, մենք դա անում ենք, եւ թող մեր մրցակիցներն էլ բերեն այսպիսի տեխնլոգիաներ: Մենք միայն ուրախ կլինենք, քանի որ դա օգուտ կլինի մեր տնտեսությանը եւ մեր ժողովրդին”, - ասել է
Ռալֆ Յիրիկյանը:
Նա հիշեցրել է, որ այսօր ՎիվաՍել-ՄՏՍ”-ը ունի երկրորդ սերնդի մոտ 850, եւ երրորդ սերնդի ավելի քան 500 բազային կայան, որոնք բջջային ծածկույթ են ապահովում են Հայաստանի բնակելի տարածքների համապատասխանաբար 99.8%-ում եւ 92%-ում:
Խոսելով այն մասին, թե արդյոք ինտերնետն է լինելու “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի առաջնահերթությունը, Ռալֆ Յիրիկյանն ասել է.
«Ամեն ինչն է առաջնահերթությունը լինելու. ձայնային, տվյալների փոխանցման ծառայությունները, հեռախոսների վաճառքը: Բոլորն էլ մեզ համար կարեւոր են, եւ մենք ունենք բոլոր հնարավորությունները մրցակցելու մեր մրցակիցների հետ` ի օգուտ սպառողների»:
Անդրադառնալով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի «Բջջային հեռուստատեսություն» ծառայությանը, Ռալֆ Յիրիյանն ասել է, որ դրա պահանջը կա «եւ ապագայում մենք որոշակի նոր գնային քաղաքականություն կառաջարկենք»: