10:25 | 27.07.10 | Նորություններ | 3473
Երեւան /Մեդիամաքս/. Beeline-ը հայտարարել է արագության բարձրացման մասին Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների բոլոր բաժանորդների համար:
Մինչեւ ս.թ. օգոստոսի 15-ը նշված բաժանորդների կապուղիների թողունակությունը կավելանա 25%-ով:
““ԱրմենՏել”-ը բջջային կապի բաժանորդներին արդեն իսկ անակնկալներ է պարգեւել “Գիշերն է խոսում” ծառայության եւ “Ամառային SMS” փաթեթի տեսքով: Նոր սեզոնային առաջարկը հաճելի անակնկալ կհանդիսանա նաեւ Ինտերնետ ծառայությունից օգտվող հաճախորդների համար”, - նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Կապուղիների թողունակությունը բարձրացվում է Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների Երեւանի եւ մարզերի բոլոր բաժանորդների համար` առանց լրացուցիչ վճարի: