13:47 | 16.07.10 | Նորություններ | 2521

«ԱրմենՏել»-ը գործարկել է «Գիշերն է խոսում» ծառայությունը

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ը գործարկել է «Գիշերն է խոսում» ծառայությունը կանխավճարային համակարգի` ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:

«Գիշերն է խոսում» ծառայությունը տրամադրվում է «Սիրելի համարներ» ծառայության շրջանակներում եւ հնարավորություն է ընձեռում ժամը 24:00-ից մինչեւ 8:00-ն «Սիրելի համարներին» զանգահարել 1 րոպեի դիմաց 4 դրամ սակագնով: Անկախ խոսակցության տեւողությունից` գումարը գանձվում է միայն միացման համար:

«Նոր առաջարկը նախեւառաջ ուղղված է երիտասարդությանը, որի համար ընկերների հետ շփումը, հատկապես գիշերը, կյանքի յուրօրինակ ոճ է»,- ասել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Այն բաժանորդներն, ովքեր արդեն ակտիվացրել են «Սիրելի համարներ» ծառայությունը, կարող են օգտվել «Գիշերն է խոսում» ծառայությունից` իրենց հեռախոսից հավաքելով *110*121# հրահանգը: Միացման արժեքը 300 դրամ է, «Սիրելի համարներ» ծառայության դիմաց բաժանորդային վարձ չի գանձվում: Առաջարկն ուժի մեջ է մինչեւ 2010թ. սեպտեմբերի 15-ը: