Երեւան/Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը հայտարարել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վճարումների ընդունման 10 նոր կետերի բացման մասին:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է Telcell-ի մարքեթինգի տնօրեն Սերգեյ Ուսնունցը, վճարումների ընդունման նոր կետեր բացվել են Ստեփանակերտ, Աբովյան եւ Կապան քաղաքներում:
Ներկայումս Telcell-ի պրոցեսինգային կենտրոնին միացված են վճարումների ընդունման ավելի քան 300 կետեր Երեւան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանակերտ, Աբովյան, Էջմիածին, Սեւան, Հրազդան, Չարենցավան, Ծաղկաձոր, Արտաշատ, Ալավերդի, Կապան եւ Մասիս քաղաքներում:
Նշված քաղաքների բնակիչները կարող են վճարումներ կատարել կապի եւ տարբեր ծառայությունների պրովայդերների ավելի քան 40 օպերատորների օգտին: