16:10 | 01.10.09 | Նորություններ | 4013
Երեւան /Մեդիամաքս/. 52 ընկերություններ հայտ են ներկայացրել Digitec Expo 2009 բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին մասնակցելու համար:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքերով, ցուցահանդեսում ներկայացած ընկերությունների թիվը 15 տոկոսով կգերազանցնի նախորդ տարվա մասնակիցների քանակը:
Արատասահմանյան ընկերություններից ցուցահանդեսին ներկայացված կլինեն ամերիկյան SUN Microsystems-ը եւ շվեդական Ericsson-ը, վերջինս կցուցադրի Ucom հայկական ինտերնետ պրովայդերի (ցուցահանդեսի գլխավոր հովանավոր) հետ համատեղ առաջարկվող ՏՏ հեռուստատեսության ծառայությունը:
Իր հերթին «Ձեռնարկությունների Ինկուբարոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրել է, որ ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվեն նաեւ ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված` Հայաստանի կառավարության ծրագրերը, մասնավորապես` «Համակարգիչ բոլորին» ծարգիրը եւ Գյումրիի տեխնոպարկի հնարավորությունները:
Digitec Expo 2009 ցուցահանդեսը կկայանա հոկտեմբերի 2-4-ին Երեւանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ցուցահանդեսի աշխատանքային ժամերն են 10:00-ից 18:00: Մուտքն ազատ է: