13:44 | 26.08.09 | Նորություններ | 3379
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ այսօր հաստատել է “ԱրմենՏել”, VivaCell-MTS եւ Orange Armenia կապի օպերատորների միջեւ SMS եւ MMS հաղորդագրությունների փոխկապակցման վճարների նոր ժամանակացույցը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր ՀԾԿՀ նիստում հայտարարել է հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը:
Նրա խոսքերով, ժամանակացույցն ուժի մեջ է մտնելու 2010թ. հունվարի 1-ից: Մինչեւ 2011 թվականը նախատեսվում է օպերատորների միջեւ SMS եւ MMS հաղորդագրությունների սակագների համամասնական նվազեցում 9-ից մինչեւ 3 դրամ:
Ներկայումս այդ ծառայության արժեքը 11.3 դրամ է: