10:51 | 11.06.09 | Նորություններ | 3133
Երևան /Մեդիամաքս/. Օպերատորները մրցակցում են նորարարական լուծումների առաջարկներով, ասել է «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, ընկերության ղեկավարն այդ մասին ասել է հունիսի 10-ին` «Վիվասել-ՄՏՍ»-ի գրասենյակում հյուրընկալելով Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողներին:
«Այսօր սպառողները բջջային օպերատորներից պահանջում են տվյալների փոխանցման որակյալ ծառայություններ` ավելի բարձր արագությամբ: Հետեւաբար, բուհերը պետք է առավելագույն ճկունություն ցուցաբերեն եւ արձագանքեն հասարակության աճող պահանջներին»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: