Երևան /Մեդիամաքս/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից այսօր հայտնել են, որ այսուհետ Հայ Առաքելական Եկեղեցու հաղորդագրությունները կարելի է ընթերցել Twitter միկրոբլոգինգի ծառայության միջոցով:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Սբ. Էջմիածնի մամլո դիվանում, հաղորդագրություները հասանելի են http://twitter.com/holyetchmiadzin հասցեով: