13:35 | 20.07.26 | Նորություններ | 590
Հուլիսի 24-25-ին Հայաստանի ամերիկյան համալսարանը (AUA) կհյուրընկալի PyData & PyCon Yerevan 2026 համաժողովը։
Համաժողովը կհամախմբի Python ծրագրավորողների, տվյալագիտության (Data Science) մասնագետների, արհեստական բանականության (AI) ոլորտի փորձագետների, հետազոտողների, ուսանողների եւ տեխնոլոգիաներով հետաքրքրվողների՝ Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից։
Ծրագրում ընդգրկված են զեկույցներ Python, AI, մեքենայական ուսուցման (Machine Learning), տվյալագիտության (Data Science), ծրագրային ճարտարագիտության (Software Engineering), MLOps, ամպային տեխնոլոգիաների (Cloud Technologies), ռոբոտաշինության եւ այլ թեմաների շուրջ։ Բանախոսներն են միջազգային եւ տեղական առաջատար ընկերությունների ու համալսարանների ներկայացուցիչները։
Անկախ նրանից՝ ուսանող եք, հետազոտող, ծրագրավորող կամ պարզապես հետաքրքրված եք Python-ով եւ ժամանակակից տեխնոլոգիաներով, համաժողովը հնարավորություն է տալիս սովորել ոլորտի առաջատար մասնագետներից, ծանոթանալ համայնքի անդամներին եւ կապեր հաստատել ակադեմիական ու տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչների հետ։
Համաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։ Մասնկացության համար տոմս կարող եք ձեռք բերել այստեղ։