12:56 | 01.07.26 | Նորություններ | 774
Anthropic-ը կվերականգնի Fable 5 մոդելի հասանելիությունը ամբողջ աշխարհի օգտատերերի համար, ԱՄՆ կառավարությունը վերացրել է սահմանափակումները։
Anthropic-ը հայտարարել է Fable 5-ի համաշխարհային վերագործարկման մասին իր բլոգում։ 2026 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ մոդելին հասանելիությունը կվերականգնվի Claude չատբոտի, ինչպես նաեւ Claude Code-ի եւ Claude Cowork-ի օգտատերերի համար՝ Pro, Max եւ Team բաժանորդագրություններով։ Ընկերությունը նաեւ կվերականգնի Mythos 5-ի հասանելիությունը որոշ ամերիկյան ընկերությունների համար։
Anthropic-ն առաջին անգամ Mythos-ի մասին հայտարարել էր ապրիլի 7-ին՝ անվանելով այն իր ամենաառաջադեմ մոդելը եւ հրաժարվել հրապարակայնորեն թողարկել այն անվտանգության նկատառումներից ելնելով։
Ընկերության տվյալներով՝ Mythos-ը հայտնաբերել է «հազարավոր» զրոյական օրվա խոցելիություններ «բոլոր հիմնական օպերացիոն համակարգերում եւ վեբ զննարկիչներում»՝ այն գրել է գրեթե բոլորի համար գործարկման տարբերակներ առանց որեւէ մարդկային միջամտության։
Հունիսի սկզբին Anthropic-ը մասնագետների «փոքր խմբի» համար թողարկել է Fable 5-ը, հանրությանը հասանելի Mythos դասի մոդելը անվտանգության սահմանափակումներով, ինչպես նաեւ փակ Mythos 5-ը։
Մի քանի օր անց Anthropic-ը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները խնդրել են բոլոր օտարերկրացիների համար կասեցնել Fable 5-ի եւ Mythos 5-ի հասանելիությունը։ Ընկերությունը հայտարարել էր, որ չի կարող ստուգել բոլոր օգտատերերի քաղաքացիությունը եւ անջատել է մոդելները բոլորի համար։
Դրանից հետո Anthropic-ը բանակցություններ է սկսել ԱՄՆ իշխանությունների հետ՝ Fable 5-ի եւ Mythos 5-ի վրա սահմանափակումները վերացնելու համար։
Հհունիսի 30-ին ԱՄՆ Առեւտրի նախարարությունը վերացրել է Fable 5-ին մուտք գործելու արգելքը օտարերկրյա քաղաքացիների համար։ Anthropic-ը հայտարարել է, որ ամրապնդել է իր մոդելների անվտանգության համակարգերը, որոնք այժմ արգելափակում են չարաշահման փորձերի ավելի քան 99%-ը։