Modicus Prime-ը ներգրավել է $8 մլն՝ դեղագործական ոլորտում AI աուդիտի պատրաստվածությունն ապահովելու համար:
Modicus Prime-ը հայտարարել է լրացուցիչ $4.5 մլն ներդրման փուլի ավարտի մասին՝ Frist Cressey Ventures-ի գլխավորությամբ։ Ընկերության ընդհանուր ֆինանսավորումը հասել է $8 մլնի՝ Silverton Partners եւ Oncology Ventures ներդրումային ընկերությունների աջակցությամբ։
Ֆինանսավորումը հաջորդել է ընկերության արհեստական բանականության համապատասխանության ծրագրակազմի ներդրմանը, որը հնարավորություն է տալիս ստեղծել մասշտաբավորվող եւ աուդիտի համար պատրաստ AI համակարգեր դեղագործական եւ հարակից ոլորտների ընկերությունների համար։
Նոր ներգրավված կապիտալը ընկերությունը կօգտագործի միջազգային դեղագործական հաճախորդներին ավելի լայն աջակցություն տրամադրելու, ինչպես նաեւ իր հարթակի շարունակական զարգացման համար՝ աճող AI համապատասխանության պահանջները բավարարելու նպատակով։
Modicus Prime-ը հիմնադրել եւ ղեկավարում է Թեյլոր Չարտիերը։ Ընկերությունը Հայաստանում ունի ինժեներների թիմ, որը ղեկավարում է Դավիթ Վարդանյանը։ Այն ներկայում համագործակցում է աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերությունների հետ։ Հատկանշական է, որ նախկինում երեք հայկական VC՝ Granatus Ventures-ը, Triple S Ventures-ը եւ SmartGateVC-ն, ներդրումներ են կատարել ստարտափում: