ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է ՏՏ ուղղությամբ դասընթացների «Մասսայական ուսուցում» դրամաշնորհային մրցույթ:
Դասընթացները նախատեսվում են իրականացնել Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում՝ շուրջ 300 մասնակցի համար:
Դասընթացների ավարտից հետո մասնակիցները կունենան նվազագույն գիտելիքներ ծրագրավորման, դիզայներական ծրագրերի, մեքենայական ուսուցման մոդելների եւ արդի տեխնոլոգիաների (այդ թվում՝ քվանտային ծրագրավորման, բլոկչեյն տեխնոլոգիաների եւ այլն) ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ:
Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի պահանջներին համապատասխանող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ՀՀ ոլորտային ուսումնական հաստատությունները, կենտրոնները, տեխնոպարկերը եւ այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող կրթական գործունեություն:
Մրցույթի ընդհանուր բյուջեն 30 միլիոն դրամ է։ Հայտերն ընդունվում են մինչեւ ապրիլի 25-ը։
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու եւ ներկայացնելու պայմանները ներկայացված են այս հղումով: