13:26 | 27.03.24 | Նորություններ | 14282
Մարտի 28-ին Ucom ընկերությունը մարզային ցանցի վերազինման ծավալուն աշխատանքներ կիրականացնի, մասնավորապես, կփոխարինվի ցանցի գլխավոր կոմուտացիոն կենտրոնը (Mobile Swithching Subsystem)։
Այս աշխատանքը տարվա ընթացքում նախատեսված լայնածավալ ցանցային վերազինման ծրագրի մաս է եւ ուղղված է ցանցերի արդիականացմանն ու կապի որակի բարելավմանը։
Այս փուլում շարժական կապի խափանումներ հնարավոր է լինեն Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի մարզերում, ինչպես նաեւ մասնակիորեն՝ Գեղարքունիքի, Լոռիի ու Արարատի մարզերում։ Մոնտաժային աշխատանքներ կիրականացվեն գիշերային ժամերին բաժանորդներին նվազագույն անհարմարություն հասցնելու նպատակով, սակայն ցերեկային ժամերին նույնպես հնարավոր է լինեն զանգերի կամ կապի խափանումներ։
Հնարավոր խափանումները կվերաբերեն հիմնականում ուղիղ հեռախոսային (3G) կապին։
Ընկերությունը հնարավոր ընդհատումների կապակցությամբ նախապես հայցում է բաժանորդների ներողամտությունը։ Վերազինման աշխատանքների հաջորդ փուլերի մասին նույնպես կտեղեկացվի նախօրոք։