11:30 | 30.01.24 | Նորություններ | 1663

Իլոն Մասկի Neuralink-ն առաջին անգամ նեյրոչիպ է տեղադրել մարդու մեջ

Իլոն Մասկը X-ում հայտնել է անձի մեջ Neuralink նեյրոչիպի առաջին իմպլանտացիայի մասին:

Նա նշել է, որ վիրահատությունը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարի 28-ին, հիվանդի ապաքինումը «լավ է ընթանում», եւ առաջին արդյունքները «խոստումնալից են»:

Neuralink-ի առաջին արտադրանքը կկոչվի Telepathy: Տեխնոլոգիան պետք է օգնի կողային ամիոտրոֆիկ սկլերոզով եւ այլ հիվանդություններով հիվանդներին հաղորդակցվել, օգտվել ինտերնետից՝ շարժելով կուրսորը մտքի ուժով։

2023 թվականի սեպտեմբերին Neuralink-ը փորձաքննության հաստատում ստացել էր անկախ վերանայման խորհրդի կողմից եւ փնտրում էր կամավորներ:

Ընկերությունից հայտնել են, որ ամբողջական ուսումնասիրությունը կտեւի մոտ 6 տարի: Վիրահատությունից հետո Neuralink-ի փորձագետները կվերահսկեն հիվանդին՝ «հետեւելու առաջընթացին եւ համոզվելու, որ չիպն աշխատում է»: Հինգ տարվա ընթացքում նախատեսվում է 20 ստուգում։

photo © Neuralink