12:33 | 05.01.24 | Նորություններ | 2550

Ստարտափների աքսելերացիոն ծրագրի գնման մրցույթ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է աքսելերացիոն ծրագիր իրականացնելու գնման մրցույթ:

Նախատեսվում է տեղական սկսնակ ընկերություններին տրամադրել 26-շաբաթյա աքսելերացիոն ծրագիր: Ընդհանուր բյուջեն կազմում է առավելագույնը 336 միլիոն դրամ:

Աքսելերացիոն ծրագիրն իրականացնելու գնման մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու դիմելու պայմանները ներկայացված են հետեւյալ հղումով: