15:40 | 28.03.23 | Նորություններ | 1732

Artbox Hub ծրագիրն ընդունում է հայտեր

Creative Armenia-ն մեկնարկել է Artbox Hub ծրագիրը եւ հայտերի ընդունումը։

Այն ութշաբաթյա առցանց ծրագիր է՝ ստեղծված հատուկ Հայաստանում բոլոր ստեղծարար ոլորտներում գործող մշակութային հաստատությունների համար։ Ծրագիրը մասնակցող հաստատություններին տրամադրում է հնարավորություն իրենց տարածքը վերածելու համայնքի համար ցայտուն մշակութային կենտրոնների։

Աշխատելով առաջատար մենտորների եւ միջազգային մշակութային հաստատությունների առաջնորդների հետ՝ մասնակցող կազմակերպությունները կվերաիմաստավորեն իրենց մոտեցումը մարքեթինգին, հաճախորդների ակտիվացմանը եւ եկամտի մոդելներին։

Նրանք կմշակեն ռազմավարություն՝ իրենց տարածքներին նոր շունչ տալու ու հասանելի եւ հետաքրքիր մշակութային կենտրոններ ստեղծելու համար։ Ծրագրի ավարտին հաստատությունները կներկայացնեն իրենց տարածքները մշակութային ստեղծարար կենտրոնների վերածելու նախագծերը, դրանցից լավագույն 3-ը կընտրվի՝ ստանալու 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ եւ բրենդավորման աջակցություն՝ իրենց ծրագիրը կյանքի կոչելու համար:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 28-ը։ Ծրագրին ծանոթանալ եւ հայտերը ներկայացնել կարող եք artbox.am/hub կայքէջում։

Ծրագիրը իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ` «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակում։