17:06 | 02.12.22 | Նորություններ | 3416

Մեկնարկել է Picsart Academy-ի ընդունելության 5-րդ ալիքը

Picsart Academy-ում մեկնարկել է 5-րդ ալիքի (Wave 5) hերթական ընդունելությունը, որի շրջանակում կարելի է դիմել Level Up Bootcamp, Sandbox եւ Art & Design բաժիններ։ Ներկայացնում ենք դրանք առանձին-առանձին։  

Եթե ունեք աշխատանքային փորձ կամ մասնակցել եք այլ դասընթացների, կարող եք մասնագիտանալ Level Up Bootcamp-ում՝ ընտրելով Frontend վեբ ծրագրավորում, Backend վեբ ծրագրավորում, Android հավելվածների մշակում, iOS հավելվածների մշակում, DevOps կամ Data Science։

Level Up Bootcamp-ի դիմորդները պետք է հանձնեն ընդունելության քննություններ ու հարցազրույցներ համակարգչային ճարտարապետությունից, ծրագրավորման որեւէ լեզվից, օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորումից, ալգորիթմներից, տվյալների կառուցվածքից, անգլերենից, համակարգային ծրագրավորումից եւ ունենան Linux միջավայրում աշխատելու հմտություններ։

Նույնիսկ եթե փորձառու եք կամ ունեք բազային գիտելիքներ որեւէ ծրագրավորման լեզվից, կարող եք դիտարկել Sandbox-ը։ Sandbox-ում անցկացվում են մի շարք դասընթացներ, որոնց մասնակցելով ուսանողները ստանում են խորքային ինժեներական գիտելիքներ, որոնք խիստ անհրաժեշտ են եւ բավարար թե՛ աշխատանքի համար, թե՛ Level Up Bootcamp-ում վերապատրաստվելու կամ մասնագիտանալու համար։ Sandbox-ի առարկաները ներառում են՝

•    Համակարգչային ճարտարապետություն (Computer Architecture),
•    Ծրագրավորման լեզվի հիմունքներ, այդ թվում՝ C++, Java, Python կամ JavaScript լեզուներից որեւէ մեկը կամ մի քանիսը,
•    Օբյեկտ-կողմնորոշված վերլուծություն եւ նախագծում (Object-Oriented Analysis and Design),
•    Ալգորիթմներ եւ տվյալների կառուցվածքներ (Algorithms and Data Structures),
•    Մաթեմատիկա (մի քանի առանձնացված դասընթացներով),
•    Անգլերեն,
•    Մի շարք զուգահեռ անցկացվող մոդուլներ, օրինակ՝ «աշխատանք Linux միջավայրում», «համակարգչային ցանցեր», «վեբ եւ մոբայլ տեխնոլոգիաներ», «համակարգային ծրագրավորում» եւ այլն։

Արվեստով, դիզայնով եւ պրոդուկտների նախագծմամբ հետաքրքրվածները կարող են դիմել Art & Design բաժին, որտեղ կարող եք ուսումնասիրել Graphic Design, UI/UX, Product Design եւ այլ մասնագիտացումներ։ Ընդունելության 5-րդ ալիքի շրջանակում արդեն կարող եք դիմել Product Design հատուկ մշակված վեցամսյա ծրագրին։

Դիմելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 7-ը ներառյալ։ Հայտադիմումները հարկավոր է լրացնել այստեղ։