11:22 | 22.11.22 | Նորություններ | 1843

ArmSec 2022 կիբերանվտանգության կոնֆերանսը՝ դեկտեմբերի 18-ին

Դեկտեմբերի 18-ին Երեւանում տեղի կունենա կիբերանվտանգությանը նվիրված ArmSec 9-րդ ամենամյա կոնֆերանսը։

Համաժողովի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի կիբերանվտանգության եւ հարակից ոլորտների առաջատար մասնագետները։

Կոնֆերանսի ընթացքում նախատեսվում է կազմակերպել թեմատիկ զեկույցներ եւ քննարկումներ, որոնք կիբերանվտանգության տեսանկյունից արդիական են աշխարհում եւ, մասնավորապես, Հայաստանում։

ArmSec 2022-ի նպատակներից է նաեւ տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող մասնագետների համայնքի ամրապնդումը։

ArmSec կոնֆերանսի կազմակերպիչներն են ArmSec հիմնադրամը, OWASP Armenia թիմը։ Կազմակերպիչների թիմը բաց է տարբեր ձեւաչափերում համագործակցության համար: Մանրամասները հասանելի են այստեղ: