11:42 | 25.10.22 | Նորություններ | 1481

USB-C-ն Եվրոպայում դարձել է լիցքավորիչների ստանդարտ

ԵՄ-ն, վերջապես, հաստատել է բոլոր բջջային սարքերի մեկ լիցքավորիչի մասին օրինագիծը։

Օրինագծի համաձայն՝ USB-C ստանդարտը պետք է պարտադիր դառնա Եվրոպայում վաճառվող հետեւյալ սարքերի համար`

•    Բջջային հեռախոսներ;
•    պլանշետներ եւ էլեկտրոնային գրքեր;
•    թվային տեսախցիկներ եւ խաղային կոնսուլներ;
•    ականջակալներ եւ շարժական բարձրախոսներ;
•    անլար մկնիկներ եւ ստեղնաշարեր;
•    շարժական նավիգացիոն համակարգեր:

Բացի այդ, բոլոր նոթբուքերը նույնպես կենթարկվեն նոր կանոններին օրինագծի ուժի մեջ մտնելուց 40 ամիս հետո։ Փաստաթուղթը սպառողներին թույլ է տալիս նաեւ ընտրել՝ գնել սարք լիցքավորման լարով, թե՞ առանց:

Նոր օրենքի նորմերը կսկսեն գործել ուժի մեջ մտնելուց 24 ամիս հետո, այսինքն՝ 2024 թվականին։ Մինչ այդ, microUSB պորտերով սմարթֆոնները կամ, օրինակ, Lightning-ը չպետք է մնան վաճառքում։