11:02 | 06.04.22 | Նորություններ | 2808

Թումոն ՏՏ մասնագետներին հրավիրում է միանալ իր թիմին

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հրավիրում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մասնագետներին ծանոթանալու կենտրոնում առկա աշխատանքային նոր հնարավորություններին։

Ապրիլի 12-ին բոլոր հետաքրքրվողները կարող են այցելել Թումո և #meetTumo միջոցառման ընթացքում տեղում ծանոթանալ թիմին, շփվել մասնագետների հետ ու դիմել աշխատանքի։ Միջոցառման աշխատանքային լեզուն անգլերենն է։

Այս պահին Թումոն առաջարկում է աշխատանք հետևյալ բաժիններում.
•    Ծրագրային ապահովում
•    Ճարտարապետություն
•    Կրթական բովանդակության ստեղծում
•    Հաղորդակցում
•    Դասընթացներ և աշխատարաններ
•    Կենտրոնների համակարգում
•    Միջազգային ընդլայնում
 
Բոլոր հաստիքներին ծանոթանալ կարող եք այստեղ։