15:40 | 25.01.22 | Նորություններ | 1368

Վիվա-ՄՏՍ-ի օգնությամբ Գանձաքարում բնակարանամուտ են նշել

Տավուշի մարզի Գանձաքար գյուղում ավարտվել է Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ ամռանը մեկնարկած Իսկանդարյանների տան շինարարությունը:

Նախկին կիսակառույցի փոխարեն, տասներեք տարվա սպասումից հետո, Իսկանդարյաններն այժմ լիարժեք տուն ունեն:

«Ժամանակը չի սպասում. հարկավոր է այն ծախսել օգտակար գործերի վրա: Այդ առումով, մեր եւ ձեր կատարած քայլերը որոշ չափով նման են. մտածել ենք ապագայի եւ զարգացման մասին: Դուք երկու կարեւոր գործ եք արել. ապահովել եք զավակների բարձրագույն կրթությունը, հետո էլ՝ նախաձեռնել տան շինարարությունը: Մենք էլ մեր գործընկերների հետ ձեր կողքին կանգնելով՝ փորձել ենք ապահովել մարզերում բնակվողների բարեկեցությունը եւ մերժել անտարբերությունը: Եթե մեզ հաջողվում է լուծել թեկուզ մեկ մարդու խնդիր, նրա մեջ ամրապնդել հույսը, տեսնել հայրենիքը չլքելու վճռականությունը, ապա վստահաբար կարելի է ասել, որ ծրագիրը կարեւոր է եւ արդարացված»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: