12:52 | 24.12.21 | Նորություններ | 2974
Երեւանում կայացել է «Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի փակման միջոցառումը։
«Էներգետիկայի հայկական գործակալություն» (ԷՀԳ) հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանն ասել է, որ ծրագրի շնորհիվ հիմնադրամը ճանաչվել է Energy Globe Award-ի ազգային հաղթող։
«Plug.am` էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի համակարգող Կարեն Դերձյանը ներկայացրել է ծրագրի նպատակները, ակնկալիքները եւ արդյունքները:
«Plug.am՝ Էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագիրը մեկնարկել էր 2018 թվականի նոյեմբերին՝ նպատակ ունենանով Էլեկտրամոբիլների համար նախատեսված լիցքավորման կայանների տեղադրման միջոցով նպաստել օդի աղտոտվածության նվազեցմանը, խթանել ենթակառուցվածքների զարգացումը՝ ստեղծելով նախադրյալներ Հայաստանում էլեկտրամոբիլների թվաքանակի ավելացման համար։
Ծրագրի արդյունքում տեղադրվել են 25 լիցքավորման կայաններ՝ 3-ը Երևանում, մնացածը՝ Հայաստանի մարզերում։ Ծրագրի ընթացքում մշակվել է Հայաստանում տեղադրված բոլոր լիցքավորման կայանների բջջային հավելված, որը հասանելի է Google Play եւ App Store հարթակներում:
Այժմ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամն իրականացնում է՝ լիցքավորման կայանների վաճառք, տեղադրում անհատների և բիզնեսի համար, լիցքավորման կայանների սպասարկում:
2021 թվականիի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում շահագործվում են 1500-ից ավելի էլեկտրամոբիլներ, գործում են ավելի քան 80 լիցքավորման կայաններ։