14:20 | 08.07.21 | Նորություններ | 1503

«Revive» աքսելերատորը փնտրում է զարգացման փուլում գտնվող ստարտափներ

«Revive» աքսելերատորը փնտրում է զարգացման փուլում գտնվող ստարտափներ, որոնք կառաջարկեն օժանդակ տեխնոլոգիաների մասշտաբային լուծումներ։

Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի Հայաստանյան գրասենյակի` ImpactAim Accelerator-ի կողմից՝  Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) եւ «Հայաստանի մանուկներ» բարեգործական (COAF) հիմնադրամի հետ համատեղ։

Ընտրված ստարտափ թիմերը կստանան.

- հինգշաբաթյա աքսելերացիոն ինտենսիվ ծրագրին մասնակցելու հնարավորություն;
- արդյունավետ մենտորություն;
- խրախուսող դրամաշնորհներ;
- Հայաստան տեղափոխվելու աջակցություն;
- արտադրանքը Հայաստանում գործարկելու հնարավորություն;
- համաշխարհային շուկայում ընդլայնվելու հնարավորություն;
- համագործակցության և ընդլայնման նոր հնարավորություններ:

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք https://www.revive.am/: