11:32 | 19.02.21 | Նորություններ | 2873

Apple-ի ականջակալները կարող են ապակուց դառնալ

Apple ընկերությունը ծրագրեր ունի առաջիկայում AirPods Max ականջակալների ստեղծման համար ապակի օգտագործել:  

Նշվում է, որ ապակուց պատրաստված ականջակալներն ավելի թեթեւ են եւ ավելի գեղեցիկ տեսք կունենան: Նրանք շատ ավելի դիմացկուն կլինեն քերծվածքների եւ ճաքերի հանդեպ, քան մետաղից կամ պլաստմասսայից պատրաստվածները:

Այնուամենայնիվ, չնայած բոլոր դրական հատկանիշներին, ապակին փխրուն նյութ է եւ կարող է հեշտ կոտրվել: Սա հաշվի առնելով,  նախատեսվում է դրանք շրջապատել հատուկ ծածկով՝ պաշտպանիչ օղակով:


Apple Insider-ը գրում է, որ AirPods Max-ում ապակու օգտագործումը կօգնի նաեւ աղմուկի ավելի շատ մեկուսացում ապահովել: