Mastercard-ն այս տարի կսկսի աշխատել կրիպտոարժույթների, մասնավորապես Stablecoin-ի հետ:
Ընկերությունը հայտարարել է, որ թվային փողերը պետք է «ապահովեն կայունություն, որպեսզի մարդիկ կարողանան օգտագործել դրանք ամենօրյա գործարքների, այլ ոչ թե ներդրումների համար:
Mastercard-ն արդեն իսկ հաճախորդներին առաջարկում է քարտեր, որոնք թույլ են տալիս գործարքներ իրականացնել կրիպտարժույթներով:
«Մենք նպատակ չունենք կոչ տալ, որ դուք սկսեք օգտագործել կրիպտոարժույթները: Մեր նպատակն է հնարավորություն տալ գնորդներին, վաճառողներին եւ բիզնեսին ցանկության դեպքում փոխանցել դրամական միջոցներ՝ ավանդական կամ կրիպտո: Սա պետք է լինի ձեր ընտրությունը, սա ձեր փողն է»,- նշել է ընկերության թվային ակտիվների, բլոկչեյն տեխնոլոգիաների եւ գործընկերության փոխնախագահ Ռաջ Դամոդարան:
Ընկերությունում հավելել են, որ արդեն համագործակցում են աշխարհի մի քանի խոշոր կենտրոնական բանկերի հետ, որոնք պատրաստվում են գործարկել նոր թվային արժույթներ: