15:40 | 01.02.21 | Նորություններ | 4209

Xiaomi-ի նոր տեխնոլոգիան թույլ կտա լիցքավորել սմարթֆոնը սենյակի ցանկացած կետից

Xiaomi-ն հայտարարել է գաջեթների լիցքավորման նոր, անլար տեխնոլոգիայի ստեղծման մասին:

Ընկերության ինժեներները սարք են ստեղծել, որը թույլ է տալիս լիցքավորել սմարթֆոնի մարտկոցը՝ սենյակի ցանկացած կետից:

Mi Air Charge տեխնոլոգիան, որը նախագծման փուլում է, օգտագործում է լուսային ճառագայթման տեխնոլոգիա, որը հայտնաբերում է սմարթֆոնի գտնվելու վայրը: Ընդհանուր առմամբ, այն ունի հինգ ալեհավաքներ, որոնք օգնում են ճառագայթումն ուղղել լիցքավորվող սարքին:

photo © thegadgetflow.com


Mi Air Charge-ի «բազան» կարող է միաժամանակ լիցքավորել մի քանի սարքեր` յուրաքանչյուրը 5 Վտ հզորությամբ: Առաջիկայում նոր տեխնոլոգիան թույլ կտա միաժամանակ լիցքավորել, օրինակ, սմարթֆոնը, անլար ականջակալները եւ խելացի ժամացույցները: Այն կարող է նաեւ հոսանք ապահովել սենյակի այլ փոքր սարքերի համար, ինչպիսիք են բարձրախոսները կամ սեղանի լամպերը: