Չինաստանը ցուցադրել է գնացքի նախատիպ, որը նախատեսված է 620 կմ / ժամ արագությամբ երթեւեկելու համար:
Միեւնույն ժամանակ, հեղինակներն աշխատում են գնացքի արագությունը հասցնել 800 կմ/ժամի: Եթե դա նրանց հաջողվի, ապա գնացքը կսկսի մրցել հայտնի Hyperloop- ի հետ:
Նախատիպը ստեղծվել է Southwestern Jiaotong համալսարանի գիտնականների կողմից: Մշակումը հիմնված է մագնիսական լեւիտացիայի տեխնոլոգիայի վրա:
Գիտնականների հաշվարկների համաձայն, ուղու մեկ կիլոմետրի կառուցման համար անհրաժեշտ է շուրջ 39-46 միլիոն դոլար, սովորական գերարագ երկաթուղու դեպքում`մոտ 31 միլիոն:
Ինչ վերաբերում է գնացքի հեռանկարներին, նախատիպի ստեղծողներն ասում են, որ տեխնոլոգիան կարող է կոմերցիոն դառնալ վեց տարի անց:
Խնդիրներից մեկը, որը գիտնականները պետք է լուծեն, աղմուկի բարձր մակարդակն է: Նման բարձր արագությունների դեպքում դրա դեմ պայքարը շատ ավելի դժվար է, քան ցանկացած սովորական գնացքում: Հաշվի առնելով Չինաստանի՝ երկրում գերարագ տրանսպորտային ուղիներ կառուցելու ծրագրերը, միանգամայն հնարավոր է, որ 10 տարի անց 600 կամ նույնիսկ 800 կմ/ժամից ավելի արագությամբ երթեւեկող գնացքներն իսկապես իրականություն դառնան՝ առանց վակուումային թունելների: