Apple ընկերությունը ծրագրում է մինչեւ 2024թ. ավտոմեքենաների մասսայական արտադրություն սկսել:
Reuters-ի փոխանցմամբ, էլեկտրական մեքենան կունենա ինքնավար կառավարման հնարավորություն:
Ի տարբերություն մրցակիցների, Apple-ն իր առջեւ չի դնում նպատակ դառնալ առաջատար՝ ինքնավար մեքենաների արտադրության շուկայում: Փոխարենը, կներկայացվեն նոր տիպի մարտկոցներ, որոնք ընկերությունում հեղափոխական են անվանում:
Դեռ հայտնի չէ, թե ինչպես է ընկերությունն իրականացնելու ավտոմեքենայի արտադրության գործընթացը: Ամենայն հավանականությամբ, որոշ դետալներ կմշակվեն առանձին արտադրողների կողմից: