Reddit սոցիալական հարթակի հիմնադիրները գնել են Dubsmash հարթակը, որը նախատեսված է կարճ տեսանյութերով փոխանակման համար:
Այն համարվում է TikTok-ի մրցակիցը եւ գործարկվել է վերջինից երկու տարի ավելի վաղ՝ 2014-ին:
Mashable-ի փոխանցմամբ, Dubsmash-ը կշարունակի գործել որպես առանձին հարթակ եւ բրենդ՝ առանց գործառույթների փոփոխության: Միաժամանակ, հարթակի բոլոր գործիքները կինտեգրվեն Reddit-ում:
Գործարքի այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: