15:44 | 26.10.20 | Նորություններ | 2964

«ՇԱԿ 2». Շարժական արեւային կայան՝ սահմանի համար

«Շտիգեն» ընկերությունը նախագծել եւ մոնտաժել է շարժական արեւային կայան, որն արդեն սահմանին է՝ մեր զինվորների կողքին։

Ընկերությունում նշել են, որ «ՇԱԿ 2»-ը նախատեսված է լիովին հոսանքազուրկ տարածքներում  էլեկտրականության ապահովման համար։

«Հաշվի առնելով երկրում տիրող ռազմական իրավիճակը եւ արցախյան ճակատում էլեկտրաէներգիայի խնդիրը՝ «Շտիգեն» ընկերության ինժեներական թիմը մշակեց փոքր արեւային կայան, որը  կծառայի ոչ մեծ հզորությամբ սարքերի լիքցքավորմանը։ Հաշվի առնելով տեխնոլոգիայի անհրաժեշտությունն ու կարեւորությունն այս պահին՝ ընկերության ղեկավարությունը որոշել է սարքի բլոկ սխեման եւ մոնտաժման ամբողջ ընթացքը բաց ներկայացնել հետաքրքրվող կողմերին, որպեսզի ցանկացած մասնագետ կարողանա ինքնուրույն հավաքել նմանատիպ սարք երկրի բոլոր անկյուններում»,- ընդգծել են ընկերությունում:

Սարքի հավաքման լրակազմին եւ շահագործման կանոններին կարելի է ծանոթանալ այստեղ: