12:36 | 17.08.20 | Նորություններ | 2310
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՏՀՏ գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «CyberSecurity» դասընթաց։
Եռամսյա ծրագրին կարող են մասնակցել ՀՀ-ում եւ Արցախի Հանրապետությունում բնակվող քաղաքացիները (Երեւանից` 18, իսկ ՀՀ մարզերից եւ Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք), որոնք կանցնեն դասընթացի ընդունելության կարգը եւ կհամապատասխանեն ծրագրի նպատակին:
Ծրագրի թիրախային խմբերն են՝
- Ուսանողները
- Կորոնավիրուսի (Covid-19) հետեւանքով խոցելի խմբերի (տուրիզմ, սպասարկման եւ ծառայությունների մատուցման ոլորտ եւ այլն) մասնակիցները
- ԲՏ ոլորտի սկսնակները
- ԲՏ ոլորտում աշխատող մասնագետները
- Ցանկացած անձ, ով ցանկանում է ստանալ ԲՏ ոլորտում բազային եւ նեղ մասնագիտացված տեխնիկական կրթություն
Մանրամասները հասանելի են այստեղ: