16:13 | 19.03.20 | Նորություններ | 58464
Այսօրվանից Ucom-ի շարժական կապի բաժանորդները առանց ինտերնետ ծավալի հաշվարկման կկարողանան այցելել մի շարք պետական գերատեսչական եւ կրթական կայքեր:
«Այսօր բոլորիս ուշադրությունը սեւեռված է նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման եւ հնարավոր կանխարգելման միջոցների վերաբերյալ նորություններին, որի արդյունքում բավականին մեծ հոսք է գրանցվում համաշխարհային եւ հայկական մի շարք առողջապահական եւ վիճակագրական կայքեր: Ավելին, ստեղծված իրավիճակում բոլոր կրթական հաստատություններն անցել են հեռավար եւ առցանց կրթության, որի արդյունքում կրկին շատացել են մի շարք առցանց կրթական հարթակների եւ կայքերի այցելությունները:
Հաշվի առնելով վերոնշյալը, ցանկանում ենք տեղեկացնել, որ այսօրվանից մինչեւ ՀՀ կառավարության կողմից հայտարարված արտակարգ իրավիճակի ավարտը Ucom-ն իր շարժական կապի բաժանորդների համար առանց ինտերնետ ծավալի հաշվարկման է դարձնում, այսինքն ՀՀ Առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պաշտոնական կայքերը, ՀՀ ԿԳՄՍ Հայկական կրթական միջավայրի հեռավար ուսուցման էջ կայքը եւ մի շարք այլ պաշտոնական կայքեր, որոնք պարունակում են արտակարգ իրավիճակում անհրաժեշտ տեղեկատվություն»,- հայտարարել են ընկերությունում:
Հետեւյալ կայքեր այցելելիս բաժանորդի օգտագործված ինտերնետ ծավալը չի հաշվարկվի՝
ՀՀ կառավարություն` Gov.am
ՀՀ վարչապետ` www.primeminister.am
ՀՀ կառավարություն էլեկտրոնային կառավարում` e-gov.am
ՀՀ Առողջապահության նախարարություն պաշտոնական կայք` Moh.am
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն` ncdc.am
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն` mes.am
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն` escs.am
ՀՀ ԿԳՄՍ Հայկական կրթական միջավայրի հեռավար ուսուցման էջ` armedu.am
ՀՀ ոստիկանություն` Police.am
Երեւանի քաղաքապետարան` www.yerevan.am
ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակը եւ կորոնավիրուսի արագ տարածման վտանգները հաշվի առնելով՝ Ucom ընկերությունը կրկին կոչ է անում բոլոր նրանց, ովքեր իրենց գրասենյակային աշխատանքը կարող են իրականացնել տանից, առանց վարանելու մնալ եւ աշխատել տանից: