11:45 | 12.03.20 | Նորություններ | 2153

Երեւանում կայացել է «Կիբեռանվտանգ Հայաստան» միջոցառումը

Մարտի 11-ին Երեւանում կայացել է «Կիբեռանվտանգ Հայաստան» միջոցառումը, որի նպատակն էր ներկայացնել երկրում առկա կիբեռանվտանգության հիմնական խնդիրները, կրթել ու ուղղորդել մասնակիցներին՝ ավելի պաշտպանված լինելու համար։  

ԿԳՄՍ Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով, ներկայում մեծածավալ փոփոխություններ են իրականացվում հանրակրթության բովանդակության բարեփոխումների ուղղությամբ` կարեւորելով ժամանակակից տեխնոլոգիաները։ Անհրաժեշտություն է առաջանում անգամ նախակրթարաններում երեխաներին կրթել այս ուղղությամբ։


ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գեւորգ Հայրապետյանը՝ խոսելով անձնական տվյալների եզրույթի մասին, նշել է, որ այն ինչ է ներբեռնվում է համացանց, օգտատիրոջ որոշումն է, սակայն պետք է հաշվի առնել, որ հասանելի է ամբողջ աշխարհին ու հավերժ։

«Յուքոմ» Տեղակատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանն իր հերթին անդրադարձել է կիբեռհիգիենայի կանոններին, ներկայացրել, թե առցանց գնումների ժամանակ ինչպիսի բանկային քարտերով է հարկավոր կատարել գնումները, ինչպես ստուգել խանութների իսկությունը, ինչպիսի գաղտնաբառեր ունենալ սոց ցանցերում, ինչպես մաքրել համակարգիչն ու հեռախոսը վիրուսներից, եւ այլն։

Կիբեռանվտագության մասնագետ Անահիտ Պարզյանը խոսել է կիբերբուլինգի, կիբեռթրաֆիքինգի մասին, ներկայացրել դրական թվային հետք ձեւավորելու յոթ հիմնական սկզբունքները, որոնց թվում է կիբեռկարեկցանքը, որը կարող է նպաստել կիբեռտիրույթում ավելի բարի ու դրական միջավայրի ձեւավորմանը։