17:19 | 10.09.19 | Նորություններ | 1961

Ջեկ Ման լքել է Alibaba-ի ղեկավարի պաշտոնը

Չինական Alibaba Group ինտերնետ ռիթեյլերի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջեկ Ման հեռացել է ընկերության ղեկավարի պաշտոնից:

Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Մային կփոխարինի Alibaba-ի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Չժանը:

Նշվում է, որ մինչեւ 2020թ. Ման կշարունակի մնալ Alibaba Group-ի տնօրենների խորհրդի կազմում, իսկ հրաժարականից հետո կշարունակի գլխավորել Alibaba Partnership խորհրդատվական խումբը:

Անգլերենի նախկին ուսուցիչ Ջեկ Ման հրաժարական տալու իր մտադրության մասին հայտարարել էր դեռ մեկ տարի առաջ: Նա հիմնել է Alibaba-ն 1999թ.: Այսօր Ման զբաղեցնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի 20-րդ հորիզոնականը՝ Bloomberg-ի եւ 19-րդ տեղը՝ Forbes-ի վարկածով: Երկու պարբերականներն էլ նրա կարողությունը գնահատում են շուրջ $40 մլրդ: